Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Հոգեկան և վարքի խանգարումներ

Ամենահանելուկային թմրանյութը

Ամենահանելուկային թմրանյութը

Բուրունդանգան ճանաչվել է առավել արտառոց թմրանյութը:

Բրիտանական «Wired" ամսագրի հեղինակները մանրակրկիտ ուսումնասիրել են թմրամիջոցը: Բուրունդանգան առաջին հերթին հայտնի է այն հանգամանքով, որ լայնորեն կիրառվում է ողջ Հարավային Ամերիկայի հանցագործ աշխարհում, հիմնականում հանցագործություն կատարելու նպատակով (հանցագործության զոհերը գործնականում ոչինչ չեն հիշում իրենց կատարած վերջին գործողությունների մասին): Թմրամիջոցը մարդուն բացարձակ զրկում է կամքից եւ ստիպում է ենթարկվել ուրիշների կամքին:

 

Պարզվում է, մեր կամքը, եւ բոլոր գործողությունները ինչ անում ենք կամքի շնորհիվ - դա միայն գործընթացներ են, որոնք տեղի են ունենում մարդու ուղեղում եւ այն կարելի է ցանկացած ժամանակ անջատել: Սա արդեն ապացուցել են բրիտանացի փորձագետները:

 

Թմրանյութի ստացումը

 

Բուրունդանգան ստանում են բրուգմանսիայից (սա թունավոր բույս է, թմրամիջոցի տարատեսակներից է հանդիսանում): Նյութը, որ պարունակում է թմրամիջոցը կոչվում է սկոպոլամին , սա հենց այն շատ վտանգավոր տարրն է, որը ճնշում է մարդու կամքը եւ ստիպում նրան ենթարկվել: Թմրամիջոցի մեծ չափաբաժինը վտանգավոր է կյանքի համար:

 

Նվազագույնը, ինչը կարող է առաջացնել թմրամիջոցի չափից մեծ դոզան - գիտակցության կորուստ եւ ամնեզիա: Դե, իսկ վատագույն սցենարով, անձը չի կարող խուսափել մահից: Որոշ շրջանակներում սկոպոլամինը կարող է օգտագործվել նաեւ որպես այսպես կոչված «ճշմարտության շիճուկ»:

 

Հզոր հոգեմետ դեղ

 

Չնայած այն հանգամանքին, որ նյարդակենսաբանությունում կամքը դեռ լիարժեք չի ուսումնասիրվել, եւ, հետեւաբար, չի հասկացվում շատ առումներով, մասնագետները կարծում են, որ դա շատ բարդ նյարդաբանական եւ հոգեբանական կարողություն է եւ մարդկային գլխավոր հատկանիշներից :

 

Սակայն, եթե այս տարօրինակ թմրամիջոցը դա կարող է անջատել եւ ամբողջությամբ ոչնչացնել, ակնհայտ է դառնում մարդկային բացարձակ խոցելիությունը: Նշանակում է սա էլ հենց ամենահզոր զենքն է `ընդդեմ մարդու կամքի:

 

Նյարդակենսաբան Ռենատա Թինելը պնդում է, որ «սկոպոլամինը ուժեղ ազդեցություն է գործում հատկապես հիշողության վրա, բայց ոչ մի կերպ չի ազդում մեր ուղեղի այլ մտավոր ունակությունների ու ֆունկցիոնալ գործառույթների վրա, ինչպիսիք, օրինակ, ՝տեղեկատվության պլանավորումը եւ մշակումն է»: Այդպիսի ազդեցության արդյունքում զոհի ուղեղը անխափան աշխատում է, բայց ինֆորմացիան չի կարող պահպանել:

 

 

Սակայն, առայժմ սկոպոլամինի ազդեցությունը մեր կամքի ու մարդկային մարմնի վրա ամբողջովին չի ուսումնասիրվել, կարելի է միայն ենթադրություններ անել, որ հանցագործ աշխարհի անդամները ակամա հանդիպել են 21 - րդ դարի ամենաանբացատրելի հոգեմետ նյութերից մեկին: 

 

Սկոպոլամին

 

Սկոպոլամինի պատմության արմատները գնում է դեպի հնագույն ժամանակները: Ավանդույթի համաձայն, Հարավային Ամերիկայում ապրող հնագույն ցեղերը նյութը օգտագործել են, հանգուցյալ ցեղի առաջնորդների կանանց ու ստրուկների կենդանի թաղելու նպատակով: Ենթադրում էին, որ այդ կենդանի թաղված մարդիկ կարող է առաջնորդին անհրաժեշտ լինեին հանդերձյալ աշխարհում: Այդ պատճառով սկոպոլամինը ստացել է «մահվան շնչառություն» անվանումը:

 

Այն հարցաքննությունների ժամանակ բազմաթիվ անգամներ կիրառել է նացիստ Յոզեֆ Մենգելը: Սկոպոլամինը սառը պատերազմի ժամանակ գործածվել է նաեւ ամերիկյան հետախուզության աշխատողների կողմից: Այսպես կոչված, «մահվան շնչառությունը» երկար ժամանակ գաղտնիքները իմանալու առավել արդյունավետ միջոց է համարվել:

 

Այս մարդու կյանքի համար վտանգավոր նյութը պարունակվում է Կոլումբիայի մայրաքաղաքի անմիջական մոտակայքում աճող ծառերի բեղմնափոշում: Դրա մասին տեղյակ են, ոչ միայն մեծահասակները, այլեւ նույնիսկ երեխաները: Վաղ տարիքից կոլումբիացիներին զգուշացնում են, թե որքան վտանգավոր է այդ ծառերի տակ հանգստանալը, եւ առողջության համար ինչ ավերիչ հետեւանքներ կարող է ունենալ նման անուշադրությունը: Մանրամասները այստեղ:

Սկզբնաղբյուր. slaq.am
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում
Loading...
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

Պարանոյա
Պարանոյա

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ